
Աշխարհն ավելի շատ ներդրումներ է կատարում մահվան, քան բարգավաճման մեջ. Գուտերեշ

Աշխարհի երկրների ռազմական բարձր ծախսերը ցույց են տալիս, որ նրանք ավելի շատ ներդրումներ են կատարում մահվան, քան իրենց քաղաքացիների բարգավաճման և բարեկեցության մեջ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Մինչ ծառայությունների առևտուրն աճում է, մենք ականատես ենք լինում ապրանքների շուրջ առևտրային պատերազմների աճող ռիսկի։ Եվ ռազմական ծախսերի միտումները ցույց են տալիս, որ մենք ավելի շատ ներդրումներ կատարում մահվան, քան մարդկանց բարգավաճման և բարեկեցության մեջ,- ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) 16-րդ նստաշրջանում ընդգծել է նա։ -Ընդսմին աշխարհաքաղաքական բաժանումները, անհավասարությունը, կլիմայական ճգնաժամը և նոր ու տևական հակամարտությունները տարածվում են համաշխարհային տնտեսության վրա»։
UNCTAD-ի 16-րդ նստաշրջանը տեղի է ունենում հոկտեմբերի 20-23-ը Ժնևում։ Մասնակցում են ավելի քան 100 երկրների պատվիրակություններ, դրանց թվում՝ մոտ 60 նախարար և 40 փոխնախարար։ Նրանք քննարկելու են տնտեսական վերափոխման խթանման ուղիները՝ արդար, ներառական և կայուն զարգացման համար։ Միջոցառումն անցկացվում է չորս տարին մեկ։