«Լո՞ւրջ, ռեժիմի հետ հավասար պայմաններով ընտրությունների՞ եք պատրաստվում, բռնապետական ռեժիմի պայմաններում ընտրություննե՞ր»

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լո՞ւրջ, ռեժիմի հետ հավասար պայմաններով ընտրությունների՞ եք պատրաստվում՝ մինչև ընտրություններ հատ-հատ ջարդվելո՞վ, ռեժիմի կողմից ամեն օր ազգային, պետական շահերից թշնամուն մի բան զիջելուց, ազգային Եկեղեցին թուլացնելուց, եկեղեցիները փակելուց, բանակի հաշվին ոստկանապետություն պահելուց հետո՞:

Բռնապետական ռեժիմի պայմաններում ընտրություննե՞ր՝ ջարդուխուրդ եղած ընդդիմությա՞մբ և բռնաճնշված հասարակությա՞մբ, ակնհայտ ապօրինությունները սեփական գեոպոլիտիկ շահերի պատճառով կուրորեն չնկատող զանազան երկրների դիտորդներո՞վ: Չէ, լո՞ւրջ:

Այսպես շարունակվելու պարագայում ի՞նչ է մնալու պետությունից, որտեղ մանդատակռվի եք պատրաստվում: Ի՞նչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031