
Կառավարության շենքում վեր ընկած խեղկատակը հավանաբար շուտով հրապարակում Լենինի արձանի տեղում կբարձրացնի Վասակ Սյունու արձանը. Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայոց պատմության ակադեմիական հրատարակության գիրքը ձեռքին՝ խեղկատակը մեր պատմությունն է մեկնաբանում: Կարծես՝ կարդացել է ու ինչ-որ բան է հասկացել, հիմա էլ մեկնաբանում է ու դասեր տալիս…
Խեղկատակին Հայոց պատմությունը մեկ դաս կարող է տալ ընդամենը՝ ուրացողների ու դավաճանների վերջաբանի դասը: Հայոց Պատմության ակադեմիական հատորաշարը հայ ժողովրդի ապրելու համար պայքարի, գոյատևման, այդ ճանապարհին հաղթանակների ու պարտությունների մասին է, ոչ թե կապիտուլյացիան որպես հաղթանակ ներկայացնելու մասին:
Կառավարության շենքում վեր ընկած խեղկատակը հավանաբար շուտով հրապարակում Լենինի արձանի տեղում կբարձրացնի Վասակ Սյունու արձանը, որ պատուհանից նայի այդ արձանին ու իրեն այդքան էլ ոչնչություն չզգա»: