
Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանն ու այնտեղից տարել 13 միլիոն դրամ

Երևանում թալանել են հայտնի «Եվրոբազա» ընկերությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել:
Տեղում Հրայր Ա.-ն քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակատահատվածում անհայտ անձը կամ անձինք Արին Բերդի փողոցում գործող «Եվրոբազա» ընկերության պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են, մտել ներս, ապա իր աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկակակն միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաատսխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հրայր Ա.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Եվրոբազա» ընկերության փոխտնօրենն է, իսկ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 13 միլիոն դրամ: