
««Մեր ձևով» շարժումը երկրում այս վիճակից դուրս բերելու համար պատասխանատվություն է վերցնում». քաղաքացի
Ազատության հրապարակում ընթացող «Մեր ձևով» շարժման մասնակիցները վստահ են՝ հանրահավաքը շատ բան է փոխելու երկրում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ շղթայում։
«Մենք հավաքով փորձում ենք ցույց տալ մեր միասնականությունն ու վճռականությունը, որովհետև բոլորդ լավ գիտեք այն, ինչ կատարվում է մեր երկրում։ Այս վիճակից դուրս գալու ճանապարհն իշխանափոխությունն է, և «Մեր ձևով» ժողովրդական շարժումը կրում է այդ պատասխանատվությունը, որպեսզի կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, իրավական, քաղաքական ու առհասարակ մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։
Ըստ նրա, իշխանությունը վախեր ունի Սամվել Կարապետյանի անձի նկատմամբ և մինչև ընտրություններ, թեկուզ ճնշելով, փորձելու է հասնել այն նպատակներին, որն ինքն ունի։
«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, մենք սկսել ենք ժողովրդական շարժումը և պայքարելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք հանուն այն նպատակի, գաղափարի, որի շուրջ համախմբվել են բոլորը։ Անելու ենք «Մեր ձևով»,- ընդգծեց քաղաքացին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում