«Պարզ է դառնում, որ Փաշինյանը եկել էր Արցախը հանձնելու համար, մնաց՝ Հայաստանից էլ բան չի մնա». քաղաքացի

«Ես այսօր այստեղ եմ եկել ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև սրբազանների համար՝ եկեղեցին մեր սրբությունն է։ Երկրորդը՝ այն քաղբանտարկյալների համար, որոնք կան»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց հավաքի մասնակից քաղաքացիներից մեկը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ղեկավարությունն ուզում է ոչնչացնել հայ ազգին ու աշխատում է թշնամու համար։

«Ես Ղարաբաղից եմ, ինքը եկել էր Ղարաբաղ, ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց եկել է այստեղ, ասում է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» և հարցական նշան, ինչպես Ալիևն ասում է։

Եթե հեռվից հեռու նայում ենք, այնպես է երևում, որ Փաշինյանը հենց սկզբից էլ ցանկացել է հանձնել Ղարաբաղը, ինչ-որ խոսքերով հիմա արդարանում է։ Հենց այդ նպատակով եկել է ու իր գործը մինչև վերջ շարունակում է։

Կարդացեք նաև

Հայ ժողովրդին ուղերձս այն է, որ Շուշին թղթով տվել է թուրքերին, Սյունիքը երկրորդ Շուշին է, մենք չէինք հավատում, որ Արցախից դուրս կգանք։ 1-2 տարուց առհասարակ կարող է Հայաստանն էլ կործանվել, հետո ասեն՝ այդպես պետք է լիներ։ Նորմալ մարդը չի կարող Փաշինյանին հավատալ»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս