Իրանն ու Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ և շրջակա միջավայրի վարչության ղեկավար Շինա Անսարին Ստամբուլում «Զրոյական թափոններ» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի հետ։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում իրանցի պաշտոնյան ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունն՝ ամրապնդելու համագործակցությունը Անկարայի հետ։

Անսարին նաև շեշտել է թափոնների կառավարման կարևորությունն Իրանի շրջակա միջավայրի քաղաքականության շրջանակներում՝ նշելով, որ թափոնների կառավարումը հիմնարար առաջնահերթություն է Իրանում՝ թե՛ իրավական շրջանակներում, թե՛ գործադիր ծրագրերում։

«Իրանը ողջունում է միջազգային հաջողված փորձից, մասնավորապես՝ Թուրքիայից, դասեր քաղելը։ Նա նաև ընդգծել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը խորացնել երկկողմ համագործակցությունը Թուրքիայի հետ շրջակա միջավայրի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կենսաբազմազանության, վայրի բնության պաշտպանության և պահպանվող տարածքների պահպանման ոլորտներում»,-նշել է իրանական լրատվականը։

Իր հերթին Էմինե Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարծում է, որ հարևանների հետ համագործակցության ամրապնդումը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի ոլորտում, հարթում է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ճանապարհը։

Թուրքիայի նախագահի կինը հավելել է, որ Անկարան գնահատում է Թեհրանի կառուցողական փորձը բնական միջավայրի ոլորտում և պատրաստ է համագործակցության նաև բոլոր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս