Փաշինյանը քարոզարշավ կանի զոհված զինվորների ընտանիքների համար հավաքված գումարներով. «Զինապահ»-ի հավաքված գումարներն այլ նպատակով կծախսեն

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանն առաջ ընկավ Կառավարության անդամներից և որոշեց ճեպազրույց տալ լրագրողներին։

Ճեպազրույցի ընթացքում նա վստահեցրեց, թե Բաքվում պահվող հայ գերիների խնդրով ամեն օր զբաղվում է և ամեն օր մաքսիմալ ջանք է գործադրում, որպեսզի ունենան կոնկրետ արդյունքներ։

«Իմ մոտեցումն այն է, որ քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում, և երբ կլինի, կլինի նաև հայտարարություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է վերջերս Եգիպտոս կատարած այցին, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն «աննախադեպ» էր, հրավերի համար արդեն շնորհակալություն է  հայտնել Միացյալ Նահանգների և Եգիպտոսի նախագահներին։

Կարդացեք նաև

«Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ, դրանից առաջ մենք Դուշանբեում էլ ենք տեսնվել, Կոպենհագենում էլ։ Մանավանդ օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո այդ շփումները կրում են պարբերական բնույթ, քանի դեռ կոնկրետ որևէ հայտարարություն չի արվել, նշանակում է, որ աշխատանքային քննարկում է՝ նախկինում արդեն իսկ արված հայտարարությունների շրջանակում»,- հավելեց Ն. Փաշինյանը։

Նա խոսեց նաև առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման համակարգի մասին՝ շեշտելով՝ սպասումները 2026 թվականին կարդարանան, բայց չի լինելու այնպես, որ համակարգի ներդրման հաջորդ օրվանից  իրավիճակը կատարյալ է լինելու։

«Ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր խնդրին, համեմատելով երեխայի ծննդի հետ, բարեփոխումը ծնվում է այն ժամանակ, երբ հանդիպում է իր խնդրին. Երեխան կյանք է ստանում, երբ սկսում է ինքնուրույն շնչել։

Ես հիմա մանրամասների մեջ չեմ մտնում, ճիշտ կլինի, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները ներկայացնեն։ Բայց ամենակարևոր բանը՝ մենք փոխեցինք համակարգի անունը. ի սկզբանե այն կոչվում էր առողջապահության համապարփակ ապահովագրություն, բայց հասկացանք, որ ուղեցույցը սխալ է, որովհետև դա առողջապահության համապարփակ ապահովագրություն չէ։

Հաստատված խաղաղության արդյունքում նաև հնարավոր ենք համարել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  համար քաղաքացիների կողմից կատարվող վճարների մի մասը նվազեցնենք  և դրանց մի մասն ուղղենք առողջապահության ապահովագրությանը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ այս տարի Կառավարությունը կվճարի բոլորի համար, բայց մյուս տարվանից քաղաքացիները կվճարեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս