Գիշերվանից խուզարկություններ են, բոլորն այստեղ են՝ հոգևորականներ, գանձապահ, հաշվապահ. կանայք են. Ֆարմանյան

Հոգևորականներից բացի, ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար–քարտուղարը։

ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նրա խոսքով` նշված անձինք կանայք են։

Ֆարմանյանին ու մյուս փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել ՔԿ։ Շենքի մուտքը հսկում են ոստիկանության աշխատակիցները։

Տեսանյութեր

Լրահոս