
Թրամփը կոպտել է Մակրոնին. բացահայտվել է նրանց երկխոսությունը երկար ձեռքսեղմման ժամանակ

Շուրթերից կարդալու մասնագետ Նիկոլա Հիքլինգը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպտել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail թերթը։
«Ձեռքսեղմումը շատ ավելին էր, քան պարզապես երկու առաջնորդների միջև ոչ պաշտոնական ողջույն»,- նշում է թերթը։
«Հաճելի է տեսնել քեզ, դու համաձայնեցի՞ր»,- հարցրել է Թրամփը, որից հետո Մակրոնը շրջվել է տեսախցիկներից և ինչ-որ բան է մրմնջացել: «Անկե՞ղծ ես»,- կրկին հարցրել է Սպիտակ տան ղեկավարը, ինչին Մակրոնը պատասխանել է. «Իհարկե»։
«Ես ցավեցնում եմ միայն նրանց, ովքեր ցավեցնում են ուրիշներին»,- ասել է Թրամփը՝ ավելի ամուր սեղմելով Ֆրանսիայի առաջնորդի ձեռքը և մատնացույց անելով պապարացիների տեսախցիկներին։