Վրաստանի նախագահը կրոնական տոնի առիթով ներում է շնորհել 70 կալանավորի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հոկտեմբերի 14-ին նշվող Սվետիցխովլոբա եկեղեցական տոնի առթիվ ներում է շնորհել 70 կալանավորի և ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կրող անձանց.երեքշաբթի օրը հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահի ներումը վերաբերել է ազատազրկման հետ կապ չունեցող 42 անձի, ազատազրկման ձևով պատիժ կրող 24 անձի և չորս անձից էլ հանվել է դատվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սվետիցխովլոբայի կրոնական տոնը նշվում է Վրաստանում՝ ի պատիվ Մցխեթա քաղաքի հին Սվետիցխովելի տաճարի։ Սվետիցխովելին Վրաստանի առաջին և գլխավոր տաճարն է։

Տեսանյութեր

Լրահոս