Մախաչկալայի ՆԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/dagestan_militsiya_290812.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`այսօր պայթյուն է որոտացել Մախաչկալայում: Պայթյունը գրանցվել է Դաղստանի ՆԳՆ-ի շենքի մոտ: Այս մասին հայտնել է Դաղստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Վերջին տվյալներով` պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, տուժել է ութ մարդ, որոնցից երկուսը ոստիկաններ են: Նախնական տվյալներով` պայթյունն իրականացրել է մի կին, սակայն դա ենթակա է ստուգման:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին էլ երկու պայթյուն էր որոտացել Մախաչկալայում: