
Մախաչկալայում պայթյուններ են հնչել. կան զոհեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մախաչկալայում այսօր հնչել են պայթյուններ, երկրորդը պայթյունը գրանցվել է առաջին պայթյունից 15 րոպե անց:
Տեղի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, պայթյունների հետևանքով զոհվել է 3, տուժել է 26 մարդ: Այլ տվյալներով՝ զոհվել է 8 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել Դատական կարգադրիչների դաշնային ծառայության շենքի մոտ: Ռումբերը պայթեցվել են հեռակառավարմամբ: