ԱՄՆ-ը մտահոգ է, որ Սիրիայի կառավարության քիմիական զենքը կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/syria-war.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը նորից պնդում է, որ Սիրիայի կառավարության ձեռքերում կա քիմիական զենք, սակայն ԱՄՆ փոխպետքարտուղար Ռոուզ Գետեմյուլերի խոսքերով`շարունակում է անհայտ մնալ այն, թե ով է այս տարի արդեն իսկ օգտագործել այն.
«Իհարկե, Սիրիայի կառավարության ձեռքերում, վերահսկողության ներքո առկա է քիմիական զենք: Մենք վախենում ենք, որ այն կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը, ինչի համար էլ մեծապես մտահոգված ենք: Կարծես թե, անհայտ է մնում այն, թե Սիրիական հակամարտության ընթացքում ով է կիրառել քիմիական զենք»:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ այս տարվա մարտի 19-ին սիրիացի ապստամբները քիմիական զենք են կիրառել Հալեպի նահանգում: