Բաժիններ՝

ԲԹԿ-ն շահագործման կհանձնվի պլանավորված ժամկետում. Շահին Մուսթաֆաև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան պետք է աշխատեն կառուցվող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծով փոխադրվելու համար բեռների ներգրավման ուղղությամբ:

Այս մասին այսօր Գաբալայում մեկնարկած ադրբեջանա-վրացա-թուրքական եռակողմ գործարար ֆորումում հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը.

«Ապագայում մենք պետք է ուժեղացնենք ԲԹԿ երկաթուղու ապահովումը, աշխատենք հնարավորինս շատ բեռներ ներգրավել: Այսօր նկատվում է ուժեղ մրցակցութուն, ինչի համար էլ մենք պետք է ուժեղացնենք այդ տարանցիկ միջանցքի դերը:

ԲԹԿ-ի գործարկումը կստեղծի շատ շահավետ պայմաններ` Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Երեք երկրների փոխհարաբերություններն օժտված են մեծ պոտենցիալով, տարանցիկ հնարավորությունները լրջորեն մեծացնում են այդ պոտենցիալը:

Նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են լավ և գրաֆիկի համաձայն: Երկաթուղին շահագործման կհանձնվի պլանավորված ժամկետում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ այսօր Վրաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ` ընդգծելով, որ կասեցված է ԲԹԿ-ի կառուցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս