Բահրեյնում շիաներն անցկացրել են բազմահազարանոց բողոքի ակցիա
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/bahreyn_protest_170211.jpg)
BBC-ի փոխանցմամբ`Բահրեյնի հազարավոր բնակիչներ մասնակցել են նստացույցի: Այդ բողոքի ակցիան իրականացվել է ընդդեմ շիա գերագույն քարոզչի տանը խուզարկելու:
Բողոքի ակցիան գլխավորել է Վեֆակ ընդդիմադիր խմբավորումը, որը հայտարարել է, որ քարոզչի տանը խուզարկություն իրականացնելը վիրավորանք է հասցրել երկրի ողջ շիական համայնքին:
Ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է, որ դադարեցնում է կառավարության հետ խաղաղության բանակցությունները: Շիաները կազմում են Բահրեյնի բնակչության մոտ 75 տոկոսը, սակայն երկիրը գլխավորում է սուննի փոքրամասնությունը: