Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. կա զոհ

Իսրայելի մարտական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի Մուսեյլիհ և Նաջարիա բնակավայրերի միջև ընկած շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։

«Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել Մուսեյլիհի և Նաջարիայի միջև իսրայելական վերջին ավիահարվածների հետևանքով»,- տեղեկացնում է հեռուստաալիքը:

Al-Mayadeen-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են նաև շինարարական տեխնիկայի՝ բուլդոզերների և էքսկավատորների ուղղությամբ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով ոչնչացվել է տեղի բնակչին պատկանող բանջարեղենային ֆուրգոնը: Տղամարդը մահացել է, իսկ նրա եղբայրը ծանր վնասվածքներ է ստացել։

Իր հերթին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է. «Գազայում զինադադարի կնքումից հետո իսրայելական ագրեսիան լուրջ մարտահրավեր է Լիբանանի և միջազգային հանրության համար»:

Լիբանանի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ շարունակվող խախտումները դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի հարվածները կենտրոնացած են եղել «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքի, այդ թվում՝ ինժեներական տեխնիկայի վրա, որը գործի է դրվել շարժմանը պատկանող կառույցների վերականգնման աշխատանքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս