Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին Փարիզում քննարկելու են Սիրիայի հարցը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջիկա հանդիպումը տեղի է ունենալու երկուշաբթի, Փարիզում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Սիրիայի հարցը և մասնավորապես շարունակելու են մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանում սկսած քննարկումները, թարմ տվյալներ են փոխանակելու Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու նախապատրաստման պլանի շրջանակներում իրադարձություններ զարգացման մասին:
ԱՄՆ պետքարտուղարը ներկայումս գտնվում է մերձավորարևելյան շրջագայության մեջ: