Բաժիններ՝

Սաակաշվիլին հաստատել է 2013-2015 թվականների կիբերանվտանգության ռազմավարությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է 2013-2015 թվականների կիբերանվտանգության ռազմավարության իրագործման գործողությունների պլանը:

Անվտանգության խորհրդի ապարատի հաղորդմամբ՝ Վրաստանի կիբերանվտանգության ռազմավարությունը հանդիսանում է այն հիմնական փաստաթուղթը, որով որոշվում է կիբերանվտանգության ոլորտում պետական քաղաքականությունը:

Ռազմավարությունը նպատակ է դրել երկրում անցկացնել կիբեր անվտանգ միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ միջոցառումներ, ինչը կիբեր տիրույթում պաշտպանություն կապահովի պետական մարմինների, մասնավոր սեկտորի ու քաղաքացիական հասարակության գործունեությանը:

Փաստաթղթում նշված է, որ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը նպատակամղված ու զանգվածային կիբեր հարձակում է իրականացրել Վրաստանի դեմ, ինչն ի ցույց դրեց, որ կիբեր տիրույթի պաշտպանված լինելը Վրաստանի լրջագույն մարտահրավերներից մեկն է:

Հետևաբար դա իր ատացոլումը գտավ «2010-2013 թվականներին Վրաստանի սպառնալիքների գնահատման փաստաթղթում» և Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս