Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում դասադուլ է

Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողների ժողովի որոշմամբ ընտրված ներկայացուցիչները, համաձայն ՀՀ ԱՕ հոդված 74-ի 1.1 կետի, տեղեկացնում են, որ քոլեջի աշխատանքային կոլեկտիվը կազմակերպում է նախազգուշական գործադուլ՝ երեք օր հետո, 10.10.2025թ.-ին, ժամը 10։30-ից մինչև 12։30՝ երկու ժամով և անժամկետ գործադուլ՝ 15.10.2025 թ.-ին, առավոտյան 9։00-ից։

Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողների ժողովի ընտրյալ ներկայացուցչական մարմնի կազմը։

Հայտարարությունում նաև ասվում է. «Գործադուլ հայտարարելու որոշմամբ տեղեկացնում ենք նաև, որ

Գործադուլ հայտարարելու պահանջները հետևյալն են.

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման հապշտապ, չհիմնավորված որոշման իրականացման կասեցում, քոլեջի կոլեկտիվի մտավախությունների համատեղ քննարկում քոլեջի այժմյան՝ ժամանակավոր շենքում։

ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍ նախարարին, Սյունիքի մարզպետին տեղեկացրել ենք Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գորիսի պետական քոլեջի լուծարման ու բազմագործառութային քոլեջ ստեղծելու Կառավարության որոշման դեմ գյուղատնտեսական քոլեջի ողջ համակազմի մտահոգությունների մասին։

Գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության բարձրացման ուղղությամբ քոլեջում բազմաթիվ աշխատանքներ են կատարվում, որոնք հավելյալ ջանքեր են պահանջում և միացումն, անպայման, կխոչընդոտի երկու քոլեջների մասնագիտական կողմնորոշման հսկայածավալ աշխատանքները բացարձակապես տարբեր ոլորտների համար միատեղելու աշխատանքներին։

Գյուղատնտեսական քոլեջի նոր կառուցվող տիպային շենքի ծավալները նախատեսված են 500 ուսանողի համար, մի սահման, որին կհասնի նախկինում 900-1000 ուսանողների տարողունակության փորձ ունեցող քոլեջը՝ Ռազմավարական զարգացման ծրագրով, մոտակա 4-5 տարիների ընթացքում։

Տարածքային աննպատակահարմարություն՝ նոր շենքիկառուցմանն ու վերակառուցմանը դեռ տևականժամանակ կա և նպատակահարմար չէ նոր ստեղծվելիք քոլեջի երկուհատվածների կենսագործունեությունը քաղաքի իրարից տարածքային բավականին մեծ հեռավորություն ունեցող հակադիր ծայրերում։

Կադրային հանգամանքներ՝ կան բազմաթիվ մտահոգություններ առանց այն էլսեղմ հաստիքացուցակի հաստիքների սպասվելիք կրճատումների, ոլորտից անտեղյակ մարդկանց առաջմղման` տնօրենի հաստիքը և այլհաստիքները զբաղեցնելու համար։

Գրեթե երկու տարի շարունակ գյուղատնտեսական քոլեջի ղեկավարման հավաստագիր ունեցող և ակնառու հաջողությամբ տնօրենի պարտականությունները կատարող անձի նկատմամբ բացահայտ շահերի ոտնահարումով մրցույթներ չկազմակերպելու բացատրություն և առանց հոդաբաշխ որևէ բացատրության «Ոչ նա-ոչ նա, այլ երրորդ անձ» տարօրինակ սկզբունքի մեջտեղ բերելու՝ գյուղատնտեսական ճանաչված ուսումնական հաստատության շահերի ակնհայտ ոտնահարման դադարեցում»։

Տեսանյութեր

Լրահոս