
Յակուտսկից 16-ամյա աղջիկը կասկածվում է մոր և եղբոր սպանության մեջ

Յակուտսկում կրկնակի սպանության գործ է քննվում։ Բնակելի շենքի բնակարանում հայտնաբերվել են 40-ամյա կնոջ և նրա 11-ամյա որդու դիերը, հաղորդում է Կոմերսանտը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ հանցագործության վայրում հայտնաբերվել են դանակ և մուրճ։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու 16-ամյա աղջիկներ՝ զոհի դուստրը և նրա ընկերուհին։
Ըստ նախնական տվյալների՝ դպրոցական աղջիկը կասկածվում է մոր և կրտսեր եղբոր սպանության մեջ, իսկ դրանում նրան օգնել է իր ընկերուհին։ Քննիչները շարունակում են պարզել դեպքի մանրամասներն ու դրդապատճառները։ Զոհերի դիերը հայտնաբերվել են հոկտեմբերի 3-ին։
Քննչական մարմինները պատրաստվում են միջնորդությամբ դիմել դատարան՝ կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի սպանության հատկանիշներով։