
NYT-ի նոր բացահայտումը Թրամփի՝ փախստականների թվի սահմանաչափը նվազեցնելու ծրագրերի մասին

Թրամփի վարչակազմը քննարկում է Միացյալ Նահանգներ փախստականների մուտք գործելու թույլատրելի առավելագույն թիվը տարեկան 125,000-ից 7,500-ի կրճատելու հնարավորությունը, որի զգալի մասը կհատկացվի սպիտակամորթ հարավաֆրիկացիներին և «անարդար խտրականության» ենթարկվածներին: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով փաստաթղթին և աղբյուրներին։
«Նախագահ Թրամփը, ինչպես սպասվում է, կնվազեցնի փախստականների ընդունման սահմանաչափը մինչև 7500, ինչը կտրուկ կտարբերվի Բայդենի վարչակազմի կողմից սահմանված 125000 սահմանաչափից»,- գրում է New York Times-ը՝ հղում անելով Թրամփի սեպտեմբերի 30-ի հրամանագրին։
Ինչպես նշում է հրատարակությունը, սպիտակամորթ հարավաֆրիկացիները կարող են հատուկ աջակցություն ստանալ Թրամփի նոր ծրագրի շրջանակներում. նրանց կհատկացվի «սահմանափակ թվով տեղերի զգալի մասը»։