
Դավիթ Գրիգորյանը կրկին դատավորի պաշտոնում է նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում: