
«Առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովից հնչող հայտարարություններից երևում է, որ Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի։ Բրյուսելյան օրակարգում ակտիվորեն քննարկվում է ԵՄ միջոցների հատկացումը Ուկրաինային, նրա արագացված անդամակցությունը և զենքի մատակարարման ֆինանսավորումը։
ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են։ Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի»։