Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի

Բուրսայի առևտրի և արդյունաբերության պալատի (BTSO) նախաձեռնությամբ «Արտահանման հնարավորություններ» տեղեկատվական հանդիպումների 4 փուլին մասնակցել է Ադրբեջանի պատվիարկությունը։ Միջոցառմանը մասնակցել են բիզնես համայնքի ներկայացուցիչներ, պատգամավորներ և հանձնաժողովների անդամներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«BTSO»-ի վարչության անդամ Հաքան Բաթմազը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, խորացնում են տնտեսական համագործակցությունը:

«Ներկայումս մեր առևտրաշրջանառությունը հասել է 7.5 մլրդ դոլարի, նոր նպատակ կա այն հասցնել 15 մլրդ դոլարի»:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներդրումներն Ադրբեջանում գերազանցում են 17 մլրդ դոլարը, իսկ ընդհանուր փոխադարձ ներդրումները՝ 34 մլրդ դոլարը։

«BTSO»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Ադրբեջանը Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր է՝ մեծ հնարավորություններով էներգետիկայի, շինարարության, սննդի, տեքստիլի և լոգիստիկայի ոլորտներում։ Նման հանդիպումները նպատակ ունեն խթանել Բուրսայի բիզնես ոլորտի արտահանման ներուժը և ընդլայնել շուկաներում նրանց հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս