 
                        Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
 
                                    Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Նրա մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով՝ 21:30-ին և կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        