«Եթե որևէ մեկն ուզում է Ռուսաստանի հետ չափվել, թող փորձի… Խելքի՛ եկեք, hանգիստ քնեք». Պուտին

Ռուսաստանը պատմական ռեկորդ է սահմանել իր նկատմամբ կիրառված պատժիչ միջոցների ծավալով, որոնք անամոթաբար անվանում են «պատժամիջոցներ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում։

«Մեզ ուզում էին դուրս շպրտել համաշխարհային համակարգից։ Բայց Ռուսաստանը կայունություն է ցուցաբերում, և մենք հպարտ ենք դրանով», – ասել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ այդ պատժիչ միջոցները ձախողվել են։
Պուտինը նաև նշել է, որ որոշ երկրներ ցանկանում են Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնել, ստիպել ժողովրդին տառապել, բայց ժամանակն է, որ նրանք հանգստանան: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ անգամ արևմտյան բթամիտները կհասկանան, որ նման ծրագրերը դատապարտված են ձախողման։

«Խելքի՛ եկեք։ Հանգիստ քնեք, վերջապես զբաղվեք ձեր խնդիրներով, տեսեք, թե ինչ է կատարվում եվրոպական քաղաքների փողոցներում, ինչ է կատարվում տնտեսության, արդյունաբերության, եվրոպական մշակույթի և ինքնության հետ»,- ասել է նա՝ դիմելով արևմտյան էլիտաներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք թուլություն և անվճռականություն չի ցուցաբերի։ Եվ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ռազմական առումով չափվել Ռուսաստանի հետ, ապա նա ազատ է, թող փորձի։

«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 22-րդ ամենամյա նիստն անցկացվում է Սոչիում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցում են ավելի քան 40 երկրների 140 փորձագետներ։ Նիստի շրջանակում ելույթ կունենան մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Մալայզիայի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:

Կազմակերպիչները միջոցառման գլխավոր նպատակ են նախանշել բազմաթիվ ռիսկերից խուսափելու օպտիմալ լուծումների որոնումը և յուրաքանչյուր առանձին պետության և ամբողջ միջազգային համակարգի կայունության պահպանման ուղիները:

Տեսանյութեր

Լրահոս