
Մյուլերը նվաճեց 35-րդ տիտղոսը եւ գերազանցեց Կրոսի ցուցանիշը

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող Թոմաս Մյուլերը «Վանկուվեր Ուաթքեփսի» կազմում դարձել է Կանադայի առաջնության չեմպիոն։
36-ամյա ֆուտբոլիստը նվաճել է 35-րդ տիտղոսը եւ դարձել ամենատիտղոսակիր գերմանացի խաղացողը։
Նա գերազանցել է Գերմանիայի հավաքականի, «Բավարիայի» եւ «Ռեալի» նախկին խաղացող Տոնի Կրոսի ցուցանիշը՝ 34 տիտղոս։
Մյուլերն այս ամռանն է միացել «Վանկուվեր Ուայթքեփսին»։