
Վրաստանը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. բյուջեի նախագծում նախանշվել են արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Թբիլիսին 2026 թվականի բյուջեի նախագծում նախանշել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. Վրաստանը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ու կառուցողական համագործակցությանը՝ ընդգծելով, որ դա համապատասխանում է ողջ տարածաշրջանի շահերին: Համապատասխան դրույթներն արտացոլված են փաստաթղթի՝ միջազգային հարաբերություններին նվիրված բաժնում։
Օրինագծում նշվում է նաև, որ Վրաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած արդիական հարց՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ եռակողմ՝ Թբիլիսիի մասնակցությամբ: Ընդգծվում է, որ նման ջանքերը հնարավորություններ են բացում վստահության վերականգնման և համագործակցության զարգացման համար: