Ինչո՞ւ է կառավարությունը անընդհատ արտոնություններ ու փոխզիջումներ տալիս «Վեոլիա ջրին». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ է տարածել, որում ասում է. «Ինչո՞ւ ենք մենք ու մեր երեխաները խմում առողջապահական ցուցանիշներին ոչ համապատասխան ջուր:

Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը անընդհատ արտոնություններ ու փոխզիջումներ տալիս «Վեոլիա ջրին»:
Սա բոլորի խնդիրն է: Բացարձակապես բոլորիս: Իմ և ձեր: Իմ ու ձեր երեխաների:

Անցած 3 ամիսների ընթացքում 6-ից ավել պետական մարմիններ կատարվող 10-ից ավել հարցումների, շուրջ 15 բնակավայրերից անանուն տրված փորձաքննությունների արդյունքը եղավ «Վեոլիա ջրի» այսպիսի գործունեության բացահայտումը:

«Վեոլիա ջուրը» սկսած 2018 թվականից, Կառավարության հետ կնքել է 57 համաձայնագիր, որով բարելավել է իր վիճակը կամ հետաձգել իր պարտականությունների կատարումը, ինչը ոչ մի կերպ չի բերել ջրի որակի բարելավման կամ ջրի մատակարարման տևողության աճի:

Մի շարք բնակավայրերում, ինչպիսիք են` Մասիս քաղաքը, Արմավիր մարզի մի շարք բնակավայրեր, որոնք արտեզյան ջրի սպառող են կամ Դաշտավանի ծորակի ջուրը, կամ ամառային ժամանակ Շենգավիթը, Էրեբունին և մի շարք այլ տարածքներ ունեն առողջապահական ցուցանիշներին հակասող ջուր:

Չկա այն անկախ մարմինը, որը պետք է տա «Վեոլիա ջրի» աշխատանքի գնահատականը:

Սա դեռ ամենը չէ»:

Տեսանյութեր

Լրահոս