Բաժիններ՝

ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով մասամբ դադարեցրել է աշխատանքը

ԱՄՆ դաշնային կառավարությունը հոկտեմբերի լույս 1-ի կեսգիշերին (Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին) մասամբ դադարեցրել է աշխատաքը՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այսպես կոչված շաթդաունը տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի հոդվածների շուրջ։ 

ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատը սեպտեմբերի 30-ի երեկոյան մերժել է կուսակցությունների առաջարկած երկու օրինագծերը, որոնք ուղղված էին շաթդաունի կանխմանը։

Հանրապետականների կողմից առաջարկված և Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագիծը, որը թույլ էր տալիս խուսափել շաթդաունից, ստացել է Սենատի 55 անդամների հավանությունը, դեմ է հանդես եկել 45-ը։ 

Դեմոկրատների կողմից ներկայացված օրինագծին հավանություն է տվել 47 սենատոր, դեմ է արտահայտվել 53-ը։ Կոնգրեսի վերին պալատում հաստատման համար պահանջվում է առնվազն 60 ձայն։Ինչպես հայտարարել է Սենատում հանրապետականների մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը (Հարավային Դակոտայի նահանգ), հոկտեմբերի 1-ին կարող է տեղի ունենալ նոր քվեարկություն։ Կոնգրեսի վերին պալատում դեմոկրտների փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգ) խորհրդակցությունների պատրաստակամություն է հայտնել հանրապետականների հետ՝ «այնպիսի օրինագծի մշակման նպատաով, որին կարող են հավանություն տալ երկու կուսակցությունները»։

Դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողանում համաձայնության գալ ծախսերի, այդ թվում՝ առողջապահության ոլորտում ծախսերի հոդվածների շուրջ: Նրանք միմյանց մեղադրում են քաղաքական նպատակներով շաթդաուն առաջացնելու ձգտման մեջ։ Սպիտակ տան վարչա-բյուջետային վարչությունն ավելի վաղ ԱՄՆ գերատեսչություններին կարգադրել է իրականացնել այն պլանները, որոնք նախատեսված են ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման դցեպքում։ 

Գրասենյակը շեշտել էր, որ համապատասխան պաշտոնյաները պետք է չորեքշաբթի օրը ներկայանան աշխատանքի՝ փակման հետ կապված միջոցառումները կազմակերպված ձևով իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս