Բաժիններ՝

Մերցը և ֆոն դեր Լյայենը վիճել են Ուկրաինայի պատճառով. ԶԼՄ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը վիճել են Ուկրաինայի պատճառով։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։

Ըստ գործակալության աղբյուրների՝ Մերցը ֆոն դեր Լյայենին քննադատել է իշխանությունը կենտրոնացնելու ձգտման համար. կանցլերը ցանկանում է Բրյուսելի լիազորությունների մի մասը վերադարձնել եվրոպական երկրներին։

«Հիմա մենք պետք է խափանենք բրյուսելյան այդ մեքենան», – ասել է Մերցը։
Քաղաքական գործիչների միջև հակամարտության հիմնական պատճառը ուկրաինական ճգնաժամն է և դրա կարգավորմանը վերաբերող նրանց մոտեցումները։

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն ավելի վաղ ֆոն դեր Լյայենին մեղադրել էր ԵՄ երկրներին իրենց կամքին հակառակ հակամարտության մեջ ներքաշելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս