
Նինա Կարապետյանցը՝ վարչապետի թեկնածու

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը այսօրվա ասոլիսում հայտարարեց, որ շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը լինելու է իրենց վարչապետի թեկնածու: Այս մասին այսօր հայտարարեց շարժման համահիմնադիրներից՝ գյուտարար Արտաշես Իկոնոմովը:
Շարժման անդամ Գարեգին Միսկարյանի բնորոշմամբ՝ Նինա Կարապետյանցը 25 տարիների ընթացքում աչքի է ընկել արժեքների հավատարմությամբ, համակարգի կողմից ճնշումներին դիմակայելու, դրանց չենթարկվելու գաղափարական սկզբունքայնությամբ: