«Զանգեզուրի միջանցքը» կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը կապելու համար. թուրք նախարար

«Զանգեզուրի միջանցքը» կենսական դեր է խաղում Կովկասում կարգավորման գործընթացում: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է Զանգեզուրի կապի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային տրանսպորտ և կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը կապելու համար։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն դրանից»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930