Բաժիններ՝

Թրամփը հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի Գազայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի աջակցել Իսրայելի ցանկացած գործողության Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Վաշինգտոնի կողմից մշակված հակամարտությունը լուծելու ծրագիրը։

Այս մասին հայտնում է NBC News-ը։

«Իսրայելը կունենա իմ լիակատար աջակցությունը ՀԱՄԱՍ-ի սպառնալիքի ոչնչացման աշխատանքն ավարտելու համար, բայց ես հույս ունեմ, որ մենք կունենանք խաղաղության համաձայնագիր, իսկ եթե ՀԱՄԱՍ-ը մերժի համաձայնագիրը, ինչը միշտ հնարավոր է, միայն նրանք են մնում։ Բոլորը ընդունել են այն, բայց ես զգում եմ, որ մենք դրական պատասխան կստանանք», – ասել է Թրամփն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։

Թրամփը նաև նշել է,որ եթե ՀԱՄԱՍ-ն ընդունի առաջարկը, այն նախատեսում է բոլոր մնացած պատանդների անհապաղ ազատ արձակում, բայց ոչ ավելի, քան 72 ժամվա ընթացքում։ «ՀԱՄԱՍ-ի այն անդամները, որոնք ցանկանում են լքել Գազան, նրանց կտրամադրվի անվտանգ անցում ընդունող երկրներ»,- նշել է նա։

Իր հերթին Նեթանյահուն զգուշացրել է, որ խաղաղ լուծումը Գազայի համար նախընտրելի տարբերակն է։  Նրա խոսքով՝ Իսրայելը կշարունակի պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Թրամփի ծրագիրը։

«Եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Ձեր ծրագիրը, պարոն նախագահ, կամ եթե նրանք իբր ընդունեն այն, ապա, ըստ էության, ամեն ինչ անեն դրան հակազդելու համար, այդ դեպքում Իսրայելը կավարտի աշխատանքն ինքնուրույն», – ասել է Նեթանյահուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930