Երկկողմ հարաբերությունների օրակարգում 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը չկա. Հայաստանում ՌԴ դեսպան

Երկկողմ հարաբերությունների օրակարգում 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը չկա։ Դրա մասին «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հայկական կողմը հստակորեն հայտարարել է դա մասին բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն հենասյունը և տարածաշրջանային կայունության էական գործոն է։ Միևնույն ժամանակ, մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար»։

«ՀՀ տարածքում ռուսական ռազմական ներկայության մասին» համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին՝ 25 տարով՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։ Ավելի ուշ՝ 2010 թվականին, Երևանում մեր երկրները ստորագրեցին փաստաթղթին կից լրացուցիչ արձանագրություն, որը երկարաձգեց Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանի տարածքում մինչև 2044 թվականը՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ երկարաձգման հնարավորությամբ»,- նշել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930