
Որոնվում է Մերձավանի համայնքապետ Մհեր Ախտոյանը. Փարաքարի համայնքապետարանից նշում են՝ նա չի աշխատում․ «Փաստինֆո»

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանությունից հետո Մերձավանի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Մհեր Ախտոյանի հետքն անգամ չի երևում։
«Փաստինֆո»-ին Փարաքարի համայնքապետարանից հայտնեցին, որ Ախտոյանը չի աշխատում, այլ մանրամասներ չնշեցին, հեռախոսն էլ դարձավ անհասանելի։ Նույն պատմությունն է նաև Արմավիրի մարզպետարանի դեպքում, բոլոր զանգերը մնում են անպատասխան։
Կապ ենք հաստատել նաև ՀՀ ՏԿԵՆ-ի հետ՝ պարզելու՝ Ախտոյանի չաշխատելու դեպքում պաշտոնակության հարց դրվա՞ծ է, թե ոչ։
ՀՀ ՏԿԵՆ-ի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը «Փաստինֆո»-ին փոխանցեց.
«Համայնքապետն է նշանակում վարչական ղեկավար։ Մերձավանը Փարաքարի մեջ է մտնում, համայնք չէ։ Դա անմիջապես մեզ չի վերաբերում, ո՛չ մենք ենք նշանակում ո՛չ մենք ենք ազատում։ Ո՛չ նշանակումը, ո՛չ ազատումը մեզ հետ կապ չունի»։
Թե որտեղ է հիմա Մհեր Ախտոյանը՝ պարզ չէ, սակայն վերջինիս հեռախոսահամարը ևս անհասանելի։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ախտոյանի հորաքրոջ որդին է Վալոդյա Գրիգորյանի սպանության հիմնական դերակատարը։ Իսկ Ախտոյանը հայտնի է իր քպական հայացքներով, որը սերտ կապեր ունի նաեւ իշխանամերձ քրեական հեղինակությունների հետ։