Բաժիններ՝

Ռուսաստանի և Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Գազայի հատվածում և Սիրիայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև համագործակցության զարգացումը, Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրադրությունը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

«Նախարարները քննարկել են ռուս-իրաքյան ավանդական բարեկամական հարաբերությունների հրատապ հարցերը՝ հաստատելով քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական, հումանիտար ու այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

«Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվել Գազայի ճգնաժամին։ Նախարարներն ընդգծել են անհապաղ հրադադարի, պատանդների ազատ արձակման և բոլոր կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային ջանքերի ակտիվացումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կայուն ու համապարփակ կարգավորմանը հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվել է, որ զրուցակիցներն ընդգծել են Սիրիայի հետկոնֆլիկտային և անցումային շրջանում այդ երկրի իշխանություններին աջակցելու կարևորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս