Բաժիններ՝

Լեհաստանը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Բելառուսից և ձեռնպահ մնալ այդ երկիր ուղևորություններից:

Այդ մասին հայտնել է Մինսկում Լեհաստանի դեսպանությունը:

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուսի Հանրապետություն բոլոր ուղևորություններից և Բելառուսի Հանրապետությունում գտնվող Լեհաստանցի քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ այդ երկրի տարածքից», – ասվում է դեսպանության մամուլի ծառայության հրապարակման մեջ:

Նշվում է, որ այդ հանձնարարականները տրվում են երկու երկրների սահմանին իրավիճակի սրման և Լեհաստանի քաղաքացիների կամայական ձերբակալությունների առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս