Բաժիններ՝

Պաղեստինի Պետությունը ճանաչելը չի նշանակում մոռանալ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա. Մակրոն

Ռազմական մեթոդները պաղեստինյան ՀԱՄԱՍ ​​խմբավորման դեմ չեն աշխատում. անհրաժեշտ է համապարփակ մոտեցում։  

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում։ Մակրոնը հայտարարել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը չի նշանակում մոռանալ 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ 

«Ոչ ոք չի մոռանում հոկտեմբերի 7-ը», – նշել է Մակրոնը՝ հավելելով․ «Բայց գրեթե երկու տարի տևած պատերազմից հետո ո՞րն է արդյունքը։ Սա  առաջ շարժվելու ճիշտ ուղին չէ։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ է համապարփակ գործընթաց, և մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք ապագայի համար լուծում գտնելու վրա»։ 

Թրամփը դատապարտել է արևմտյան տերությունների և ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու քայլերը՝ ասելով, որ նման քայլերը կխրախուսեն ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից կատարված «սարսափելի վայրագությունները»։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել X միկրոբլոգում։ BFMTV-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր Թրամփի հետ հանդիպումից առաջ, Մակրոնը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը չի կարող հավակնել Նոբելյան խաղաղության մրցանակին, քանի դեռ չի ավարտել հակամարտությունը Գազայի հատվածում:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները լավագույն դիրքում են այս հակամարտության կարգավորման վրա ազդելու համար, քանի որ շարունակում են Իսրայելին մատակարարել զենք, որն օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողություն իրականացնելու համար: Նա կոչ է արել Վաշինգտոնին «ճնշում գործադրել Իսրայելի կառավարության վրա»՝ ռազմական գործողությունների դադարեցման, ​​ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդների ազատ արձակման և մարդասիրական միջանցքների բացմանը հասնելու համար:Նախորդող օրերին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Բելգիան, Պորտուգալիան, Մոնակոն, Մալթան, Լյուքսեմբուրգը և Անդորրան ճանաչել են Պաղեստինի Պետությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս