ԱԺ-ում ստացել են հերթական պարգևավճարները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևավճար տալու վերաբերյալ։

Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։

Ալեն Սիմոնյանի կարգադրությունում մասնավորապես նշված է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

Կարդացեք նաև

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Տեսանյութեր

Լրահոս