Գեներալ Մանվելը շարունակում է պայքարել. մամուլ
««ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը սեփական ստրպտիզ-ակումբ ունի, կրկին մի քաղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռվել:
Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն անդրադարձել էր այն փաստին, որ Մանվելի մարդիկ մայիսի 5-ին էլ պատառոտել էին մեկ այլ քաղաքացու արտասահմանյան ավտոմեքենայի անվադողերը, քանի որ գեներալն ինքն է որոշում, թե ով որտեղ պետք է կանգնեցնի իր մեքենան:
Փաստորեն, անցանկալի ավտոմեքենաների հետ հաշվեհարդար տեսնելը Էջմիածնում «ավանդույթ» է դարձել, այն տարբերությամբ, որ այս անգամ գեներալ Մանվելն անձամբ է պատռել ավտոմեքենայի անիվները, իսկ 60-ամյա տղամարդու ավտոմեքենան մի փոքր ավելի էժանագին է եղել մյուս մեքենայից»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը: