Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարող կուսակցությունում ընտրում են նոր ղեկավարի

Ճապոնիայում մեկնարկել են կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները, որին կմասնակցեն ավելի քան 900 հազար կուսակցականներ: Հաղթողը կորոշվի հոկտեմբերի 4-ին, երբ իրենց ձայները կտան կուսակցությունից 295 գործող օրենսդիրները:

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր նախագահն, ամենայն հավանականությամբ, կդառնա Ճապոնիայի հաջորդ վարչապետը՝ այդ պաշտոնում փոխարինելով կառավաության ներկայիս ղեկավար Սիգերու Իսիբային, որը որոշել է հրաժարական տալ: Ընտրություններում կրած անհաջողություններից հետո Իսիբան սեպտեմբերի 7-ին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին՝ նշելով, որ իր այդ քայլը նպատակ ունի զերծ պահել կուսակցությունը պառակտումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս