
Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ

Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Իլոն Մասկը Արիզոնայում պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակին նվիրված արարողության ժամանակ մոտեցել է Դոնալդ Թրամփին և զրուցել նրա հետ:
Համապատասխան տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը:
Թրամփի և Մասկի միջև հարաբերությունները վերջին ամիսներին խիստ լարված են. Մասկը դեմ էր արտահայտվել հարկերի կրճատման և ծախսերի ավելացման վերաբերյալ Թրամփի առաջարկած օրինագծին, ինչն առաջացրել էր Սպիտակ տան ղեկավարի վրդովմունքը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Մասկը նստում Թրամփի կողքին և սեղմում նրա ձեռքը:
Ավելի ուշ Արիզոնայից Վաշինգտոն վերադառնալիս Թրամփին հարց են ուղղել Մասկի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին:
Թրամփը պատասխանել է, որ հաճելի էր, երբ Մասկը մոտեցավ, և իրենք կարճ զրույց ունեցան:«Մենք լավ հարաբերություններ ունեինք:
Հաճելի էր, որ նա մոտեցավ», – հավելել է Թրամփը:
Չարլի Քըրքը մահացել է սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Յուտայի նահանգի Յուտա Վելի համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ արձակված կրակոցի հետևանքով։