Բաժիններ՝

Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը՝ երկու երկրների միջև տարաձայնությունների կարգավորման նպատակով։

«Ձեր երկրորդ նախագահական ժամկետի առաջին ամիսներին մենք միշտ ձգտել ենք ուղիղ շփման՝ մեր երկու կառավարությունների միջև ծագած ցանկացած հարց քննարկելու և լուծելու համար», – նշել է նախագահը՝ Թրամփին ուղարկած նամակում:

Նա առաջարկել է Կարակասի և Վաշինգտոնի միջև պահպանել «ուղիղ և անկեղծ հաղորդակցություն»՝ «ցանկացած տարաձայնությունների կարգավորման համար»:

Վենեսուելայի նախագահը ժխտել է մեղադրանքները թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապերի վերաբերյալ՝ դրանք անվանելով «բացարձակապես շինծու»։

Մադուրոն երախտագիտություն է հայտնել Թրամփին աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների դադարեցման ջանքերի համար և Միացյալ Նահանգներին կոչ է արել երաշխավորել խաղաղության պահպանումը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս