Բաժիններ՝

Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը

Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչել է Պաղեստինի Պետությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։«Պաղեստինի Պետության ճանաչումը Պորտուգալիայի արտաքին քաղաքականության հաստատուն, անփոփոխ և հիմնարար գծի իրականացումն է», – ՄԱԿ-ում Պորտուգալիայի մշտական ​​​​առաքելության կենտրոնակայանում լրագրողներին ասել է Ռանգելը։

Նրա խոսքով՝ Պորտուգալիան պաշտպանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորումը՝ որպես արդար և երկարատև խաղաղության միակ ճանապարհ։ 

«Հրադադարը հրատապ է»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ տեսակի վերահսկողություն ունենալ Գազայում կամ դրանից դուրս։ Նա պահանջել է նաև ազատ արձակել բոլոր պատանդներին։

Ռանգելը նաև նշել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը «չի վերացնում Գազայում տիրող մարդասիրական աղետը»։ Նա դատապարտել է այնտեղ տարածված սովը, ավերածությունները և «իսրայելական բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափին»։

Պաղեստինը ճանաչել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից Պաղեստինի Պետությունը 1967 թվականի սահմաններով ճանաչած երկրների թիվը գերազանցել է 150-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս