Ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը ԱԺ-ից հետո շտապել Արմավիր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր ԱԺ նիստից հետո մեկնել են Արմավիրի մարզ:

168.am-ի թղթակիցն Արմավիրից տեղեկացնում է, որ այս պահին Արմավիրի մարզպետարանում տեղի է ունենում փակ նիստ, որին մասնակցում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կարկուտի հետևանքով տուժած 6 գյուղերի գյուղապետերն ու յուրաքանչյուր գյուղից 2-3 բնակիչ:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ քննարկվում է գյուղացիներին փոխհատուցելու մասին հարցը, կառավարության ներկայացուցիչները փորձում են անձամբ գյուղապետերից և գյուղացիներից լսել, թե ինչով կարող է կառավարությունն օգնել նրանց: Պաշտոնյաների այս անակնկալ այցը Արմավիրի մարզ, թերևս, պայմանավորված է նրանով, որ գյուղացիները սպառնում էին վաղը կառավարության նիստից հետո ոչ միայն փակել Երևան-Արմավիր մայրուղին, այլև՝ հասնել Երևան:

Մանրամասները՝ առաջիկայում:

 

Տեսանյութեր

Լրահոս