Հայաստանի պետական պարտքը 13 միլիարդ դոլարի հասցրած Փաշինյանը մուրճը ձեռքին սպառնում է գործարարներին

Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  համագումարին գնացել էր իր կողմից հռչակած «պողպատե մանդատով»՝ չագուճով։ Քմծիծաղը դեմքին՝ նա, ցույց տալով չագուճը, հայտարարեց, թե «պողպատե մանդատը» ձեռքին է և կյանքի է կոչում ժողովրդին տված պատգամն ու հանձնարարականը։

«Մուրճը գործում է հանուն օրինականության ու իրավունքի, հանուն անկախության, ինքնիշխանության ու բարեկեցության։ Ոմանք մուրճի սիմվոլը փորձում են ներկայացնել՝ որպես քանդելու գործիք, այդ մարդիկ անգամ տարրական գիտելիքներ չունեն շինարարական գործիքների մասին, որովհետև մուրճը միայն ու միայն կառուցելու մասին է։ Ամեն դեպքում մեր իրականության մեջ մուրճը քանդելու նպատակով չի օգտագործվում։ Այս մուրճի ստեղծարար ուժն է, որ կառուցում է դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու ջրագծեր, լուսավորում է փողոցներ»,- այսպես երկար սկսեց թվարկել Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այսօր իր ասֆալտապատած կամ սալիկապատած փողոցները նախկինում երբեք ասֆալտապատված կամ սալիկապատված չեն եղել, առաջինն ինքն է եղել, որ ասֆալտապատել է։ Այս համատեքստում նա նաև հիշեցրեց՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարում Կառավարության ունեցած բաժնեմասերը  նույնպես այդ չագուճի շնորհիվ են։

Շարունակելով սեփական «ձեռքբերումները», Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 2018 թվականից ի վեր կրկնապատկել են պետական բյուջեն։

Կարդացեք նաև

«Եկեք միայն այսօրվա օրինակը բերեմ։ 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային հավաքագրումները 2018 թվականի առաջին կիսամյակի նկատմամբ ավելի է 136 տոկոսով կամ 781 մլրդ դրամով։ Սա ուղիղ 2 մլրդ դոլար է, սիրելի գործընկերներ, 2,4 անգամ ավելի։

Ժողովրդի տված մուրճը գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛ արքեպիսկոպոսների դեպքում։ Ամեն պարագայում գործում է հանուն ՀՀ պետականության, հանուն Հայաստանի անկախության, ինքնիշխանության։ Այս մուրճն ու նրա խելացի կիրառումն է, որ թակարդից հանել է մեր պետականությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս