Բաժիններ՝

«Հացը ուրացողին օգտագործում են, և հետո իբրև փալաս ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում. ահա սա է սպասվում Քեզ». Տեր Վարազդատը՝ Արամ քահանային

Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ «ԳՐԱԳԵՏ» ԵՎ «ԱՂՈԹՈՂ» ԵՐԵՎԱԼՈւ ՄՈԼՈւՑՔՈՎ ՏԱՌԱՊՈՂ` ՏԵՐ ԱՐԱՄ ՔԱՀԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

Այս խոսքերը, որոնք պետք է հնչեցնեմ, սրտի մեծ ցավ ու ափսոսանք են իրենց մեջ պարունակում:

Արժանապատիվ տեր Հայր, խորը ցավով և կսկիծով դիտեցի Հանրային հեռուստաընկերության եթերի ժամանակ հնչեցրած կարծիքներդ և առհասարակ վերջին շրջանում դրսևորած վարքագիծդ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցու և հոգևոր առաջնորդների: Տպավորությունն այն է, որ երկու Տեր Արամ է գործում քո մեջ, այն Տեր Արամը, ով «Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման ժամանակ բարձր ձայնով աղաղակում էր, պատառոտելով իրեն` ասելով, «Վեհափառ Տե´ր, ձեզ թիկնապահ է անհրաժեշտ սրանցից պաշտպանելու համար, և ես զգեստս կհանեմ ու կպաշտպանեմ ձեզ», իսկ հիմա մեկ ուրիշ Տեր Արամ, ով դարձյալ իրեն ավելի ուժգին պատառոտում է, ասելով «Ժողովու՜րդ, ժողովու՜րդ եկե´ք փրկեք ի´նձ Վեհափառից, Առաջնորդներից, «հալածանքներից» և անասելի դառը «կտտանքներից»:

Ի՞նչ փոխվեց այս կարճ տարիների ընթացքում Տեր Արամ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ փոխվեց: Վեհափառ Հայրապետը, ով նույնիսկ ապահովել էր քեզ` Երևանում, Մայր Աթոռին պատկանող բնակարանով, որ կարողանաս կեցությունդ ավելի բարվոք պայմաններում անցկացնես, այսօր ապերախտի պես, առանց ամոթ զգալու խոսում ես Իր և Մեր դեմ: Հացը, որ կերե´լ ես և ուրանում ես, լավ տեղ չի տանելու Քեզ արժանապատիվ եղբայր: Հացը ուրացողին օգտագործում են, և հետո իբրև փալաս ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում: Ահա սա է սպասվում Քեզ: Այսօր որոշ շրջանակների դու պետք ես, բայց վաղը Քո անհրաժեշտությունը չի զգալու եվ ոչ ոք: Երբեք ուշ չէ վերանայելու համար վարքագիծդ և սխալ ընթացքդ, մնում եմ աղոթող Քեզ համար:

Եղբայրական սիրով և աղոթքով` օծակից եղբայր Տեր Վարազդատ քահանա Նաջարյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս