
Եվրոպացի զինվորականներն Ուկրաինայում օրինական թիրախ կլինեն ՌԴ զինված ուժերի համար. Լավրով

Եվրոպական զորակազմերն Ուկրաինայում կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եվրոպան նաև մտածում է իր զորակազմերն, ինչպես ասացի, Ուկրաինա ուղարկելու մասին, որոնք, մենք արդեն հայտարարել ենք, օրինական ռազմական թիրախ կհամարվեն», – նշել է նախարարը:
Եվրոպական մի քանի երկրներ հայտարարել են, որ պատրաստ են զորակազմեր ուղարկել Ուկրաինա՝ որպես Կիևի անվտանգության երաշխիքների մաս։